Вверх
09:48
ԲԵՐԲԱՏՈՎԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԳՈԼԱՅԻՆ ԾԱՐԱՎԸ ՀԱԳԵՑՆԵԼ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ
ԲԵՐԲԱՏՈՎԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԳՈԼԱՅԻՆ ԾԱՐԱՎԸ ՀԱԳԵՑՆԵԼ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ

«Մոնակոյի» նորեկ Դիմիտար Բերբատովը կիսվել է ՊՍԺ-ի հետ սպասվող հանդիպման ակնկալիքներով:

 

«ՊՍԺ-ն հրաշալի թիմ ունի, որը այժմ գտնվում է լավ մարզավիճակում: Ներկայումս ֆրանսիական լիգան ավելի հայտնի է դարձել Զլատան Իբրահիմովիչի և Տիագո Սիլվային նման խաղացողների շնորիվ: Այս հանդիպումն իսկական մարտահրավեր է իմ համար:

 

Ես այստեղ չեմ եկել, որ Ֆալկաոյին փոխարինեմ: Կարող եմ խաղալ որպես առաջ քաշված հարձակվող կամ ենթահարձակվող: Առաջին հերթին, ես «Մոնակո» եմ տեղափոխվել, որպեսզի օգնեմ թիմին: Ցանկանում եմ, որքան հնարավոր է շատ գոլեր խփել»,- նշել է բուլղարացի վետերանը:

 

Ավելացնենք, որ «Մոնակո» - ՊՍԺ հանդիպումը կայանալու է փետրվարի 10-ին:


ArmSport.Am 

Մոնակոյի առաջին հայկական ֆան կայք
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս հղումը wwww.Monaco.do.am-ին պարտադիր է:
 Ազատ է! Ազատ է!