Вверх
22:34
Բլան. Մոնակոն Ֆրանսիայի առաջնության լավագույն թիմերից է
Բլան. Մոնակոն Ֆրանսիայի առաջնության լավագույն թիմերից է
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը կարծում է, որ «Մոնակոն», որն այս տարի վերադարձել է բարձրագույն խումբ և լուրջ համալրում է ստացել, կարող է պայքարել չեմպիոնության համար: Կիրակի օրը ՊՍԺ-ն և «Մոնակոն» հանդիպելու են Լիգա 1-ի 6-րդ տուրի շրջանակներում:

«Հետաքրքիր հանդիպում է սպասվում երկու թիմերի համար: «Մոնակոն» ձգտելու է հաղթել. չէ՞ որ նրանք առաջնության լավագույն թիմերի շարքին են դասվում:

Տեսել եմ նրանց խաղը՝ «Մարսել» դեմ: «Մոնակոն» հրաշալի հանդիպում անցկացրեց: Երբ թիմում այդքան հոյակապ ֆուտբոլիստ կա, հաջողությունները երկար սպասեցնել չեն տա»,- Բլանի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:
Մոնակոյի առաջին հայկական ֆան կայք
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս հղումը wwww.Monaco.do.am-ին պարտադիր է:
 Ազատ է! Ազատ է!