Вверх
18:27
Էրիկ Աբիդալ. Հրաշալի կլիներ, եթե Վալդեսը գար Մոնակո
Էրիկ Աբիդալ. Հրաշալի կլիներ, եթե Վալդեսը գար Մոնակո
«Մոնակոյի» պաշտպան ԷրիկԱբիդալը նշել է, որ հաջորդ մրցաշրջանում իրենց թիմում որակական ուժեղացման անհրաժեշտություն կլինի:

Ֆրանսիացին շեշտել է, որ «Բարսելոնայում» իր նախկին թիմակցի՝ Վիկտոր Վալդեսի տեղափոխությունը «Մոնակո»՝ հիանալի նորություն կլիներ: Նշենք, որ կատալոնացիների դարպասապահի՝ ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետն լրանում է հաջորդ ամռանը, իսկ ֆրանսիական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստին պայմանագիր առաջարկել:

-Կարծում եմ, «Մոնակոն» և Վալդեսը միմյանց կարիքն ունեն,-Աբիդալի խոսքերն է մեջբերում sport.es-ը,-Մենք, ամենայն հավավանականությամբ, հայտնվելու ենք Չեմպիոնների լիգայում, ուստի անհրաժեշտ է լինելու ուժեղացնել թիմի կազմը: Ինքը՝ Վալդեսը հնարավորություն կունենա՝ շարունակել ելույթներն ամենաբարձր մակարդակում: Եթե Վալդեսն ու «Մոնակոն» կարողանան համաձայնության գալ միմյանց հետ, դա հիանալի գործարք կլինի:
Մոնակոյի առաջին հայկական ֆան կայք
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս հղումը wwww.Monaco.do.am-ին պարտադիր է:
 Ազատ է! Ազատ է!