Вверх
13:19
Ֆալկաոն կարող է տեղափոխվել «Ռեալ»
Ֆալկաոն կարող է տեղափոխվել «Ռեալ»

Ռադամել Ֆալկաոյի գործակալները կապ են հաստատել «Ռեալի» հետ ու առաջարկել գնել կոլումբիացուն: Էլ Տիգրեն, ով այս ամառ միացել էր ռուս գործարար Դմիտրի Ռիբոլովլևի «Մոնակոյին», դժգոհ է ֆրանսիական թիմի նախագծից: Բացի այդ, հարկային օրենսգրքում կատարված որոշ փոփոխությունների արդյունքում նրա աշխատավարձի զգալի մասը գնալու է պետության գանձանակը:

Ֆրանսիայի հարկային քաղաքականությունում կատարված փոփոխությունները Ֆալկաոյի, Ժոաո Մոուտինյոյի ու Խամես Ռոդրիգեսի պես խաղացողների համար, ովքեր մեծ գումարների դիմաց գնվեցին, սահմանում է մի կարգ, ըստ որի նրանք հարկեր մուծելու են որպես ֆրանսիացիներ, այլ ոչ թե կոլեկտիվ պայմանագրի համաձայն, որը որոշ արտոնություններ էր տալիս օտարերկրացիներին:

Բացի այդ, Ռանիերիի թիմը չկարողացավ լուրջ ձեռքբերումներ կատարել: Բացի վերոնշյալ երեքից, թիմ են եկել Կարվալյուն ու Աբիդալը (անվճար), «Կաստիլյայի» նախկին աջ պաշտպան Ֆաբինյոն ու Սերխիո Ռոմերոն (վարձավճարով): Դժվար է այս խաղացողներին համեմատել առաջին երեք ձեռքբերումների հետ:

Սկզբում Ֆալկաոյին խոստանում էին կառուցել թիմ, որ կպայքարի չեմպիոնության համար, իսկ դրան հասնելու դեպքում` 5 մլն եվրո պարգևավճար: Հիմա կոլումբիացին տեսնում է, որ կլինի ոչ այն, ոչ այն: Այսպիսով, Էլ Տիգրեն որոշել է մինչև օգոստոսի 31-ը նոր թիմ գտնել իր համար:

Առաջին ակումբը, որի հետ կապ են հաստատել խաղացողի գործակալները, եղել է «Ռեալը», որ ժամանակին հետաքրքրվում էր խաղացողով: Ֆլորենտինոն մերժել է առաջարկը: «Ռեալի» նախագահը, ով հիմա ամբողջովին զբաղված է Բեյլի տրանսֆերի հարցերով, կարծում է, որ Ֆալկաոյի` «Ռեալ» տեղափոխվելու համար արդեն շատ ուշ է, չնայած կոլումբիացու` թիմ գալու հավանականությունը լավ է ընդունվել հանդերձարանում:

Նշվում է, որ եթե «Ռեալը» վերջնականապես հրաժարվի գնել խաղացողին, ապա «Չելսին», որ կարծես թե չի կարողանում համաձայնության գալ Ուեյն Ռունիի հարցում, կփորձի գնել Ֆալկաոյին:

realmadrid.am , marca.com

Մոնակոյի առաջին հայկական ֆան կայք
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս հղումը wwww.Monaco.do.am-ին պարտադիր է:
 Ազատ է! Ազատ է!