Вверх
15:01
«Մոնակոն» բարձրացավ երկրորդ տեղ
«Մոնակոն» բարձրացավ երկրորդ տեղ
Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 17-րդ տուրի վերջին խաղում «Մոնակոն» նվազագույն հաշվով առավելության հասավ «Այաչոյի» նկատմամբ:

Մոնակոյում կայացած խաղում դաշտի տերերի հաղթական գնդակը 75-րդ րոպեին խփեց ֆրանսիացի հարձակվող Էմանուել Ռիվյերը: 62-րդ րոպեից «Այաչոն» խաղում էր 10 ֆուտբոլիստներով:

Այս հաղթանակի շնորհիվ «Մոնակոն» շրջանցեց «Լիլին» եւ 38 միավորով բարձրացավ երկրորդ տեղ: Առաջատար ՊՍԺ-ն ունի 40 միավոր, «Լիլը»՝ 36, իսկ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Նանտը» 29 միավորով չորրորդ տեղում է:

Ֆրանսիայի առաջնություն, 17-րդ տուր 

«Մոնակո» - «Այաչո»՝ 1:0

Էմանուել Ռիվյեր, 75

Հեռացում՝ Ժան-Բատիստ Պյերացի, 62 («Այաչո»)

3 ARMAN10  
0
HASTAT SHAT LAV XAXACIN VOR UZEIN XOSHOR HASVOV KHAXTEIN biggrin biggrin biggrin biggrin

2 Admin(Գոռ)  
0
Apri Rivyer@

1 Admin(Գոռ)  
0
halal

Մոնակոյի առաջին հայկական ֆան կայք
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս հղումը wwww.Monaco.do.am-ին պարտադիր է:
 Ազատ է! Ազատ է!