Вверх
12:49
«Մոնակոն» ցանկանում է ձեռք բերել «Ատլետիկոյի» հերթական հարձակվողին
«Մոնակոն» ցանկանում է ձեռք բերել «Ատլետիկոյի» հերթական հարձակվողին

Ֆրանսիական «Մոնակոն» պլանավորում է ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկոյի» ևս մեկ հարձակվողի։

Ռադամել Ֆալկաոյից հետո այս անգամ էլ ֆրանսիացիների ուշադրության կենտրոնում է հայտնվել մադրիդյան ակումբի հարձակվող Դիեգո Կոստան. հաղորդում են իսպանական լրատվամիջոցները։

Հաղորդվող տվյալների համաձայն՝ «Մոնակոն» պատրաստ է Իսպանիայի հավաքականի 25-ամյա խաղացողի համար վճարել պահանջվող 45 միլիոն եվրոն, որը  նշված է ֆուտբոլիստի պայմանագրում՝ որպես փոխհատուցում։

Հիշեցնենք, որ Կոստային իրենց շարքերում ցանկանում են տեսնել նաև «Բորուսսիան», «Չելսին» և «Արսենալը»։

Արդյունավետությամբ աչքի ընկնող հարձակվողը Իսպանիայի ընթացիկ առաջնության 17 խաղում 19 գոլ է հեղինակել։

Մոնակոյի առաջին հայկական ֆան կայք
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս հղումը wwww.Monaco.do.am-ին պարտադիր է:
 Ազատ է! Ազատ է!