Вверх
12:09
«Մոնակոյում» գոհ են Ռանիերիից
«Մոնակոյում» գոհ են Ռանիերիից

«Մոնակոյի» փոխնախագահ Վադիմ Վասիլևը հայտարարել է, որ ակումբի ղեկավարությունը գոհ է Ֆրանսիայի առաջնությունում թիմի մեկնարկից։

«Մենք շատ գոհ ենք մրցաշրջանի առաջին մասից։ Բացի այդ՝ մենք գեղեցիկ խաղի ականատես դարձանք, մեր երկրպագուների համար հրաշալի ներկայացում էր դա։ Շատ ուրախ եմ, որ մեր մարտավարությունը աշխատում է։ Դա երջանկացնում է ինձ։

Մենք շատ գոհ ենք Կլաուդիո Ռանիերիից և վստահում ենք նրան։ Նա գերազանց մասնագետ է և շատ մեծ փորձ ունի։ Նա գիտի՝ ինչպես աշխատել աստղերի հետ և միաժամանակ շատ լավ է գլուխ հանում երիտասարդների հետ աշխատանքից»,-ասել է Վասիլևը:

Մոնակոյի առաջին հայկական ֆան կայք
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս հղումը wwww.Monaco.do.am-ին պարտադիր է:
 Ազատ է! Ազատ է!