Вверх
12:32
Մոուրինյոն հետեւել է Ֆալկաոյի խաղին (ֆոտո)
Մոուրինյոն հետեւել է Ֆալկաոյի խաղին (ֆոտո)
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնել է Բրյուսել եւ ներկա եղել Բելգիա - Կոլումբիա ընկերական հանդիպմանը, որն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 2։0։

Պորտուգալացի մասնագետը հետեւել է «Մոնակոյի» կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի խաղին։ Հարձակվողը համարվում է անգլիական ակումբի տրանսֆերային գլխավոր նպատակը։

Պորտուգալացի մասնագետին հանդիպման ընթացքում ցուցադրել են ստադիոնի էկրանին, ինչից հետո բելգիացի երկրպագուները սուլել են նրան։ Գլխավոր պատճառն այն է, որ պորտուգալացի մասնագետը քիչ խաղային ժամանակ է տրամադրում «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Քեւին դե Բրույնեին, գրում է Daily Mail-ը։




Մոնակոյի առաջին հայկական ֆան կայք
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս հղումը wwww.Monaco.do.am-ին պարտադիր է:
 Ազատ է! Ազատ է!