Вверх
15:35
Ռանյերի. Առանց ինձ ներկայիս «Չելսին» գոյություն չէր ունենա
Ռանյերի. Առանց ինձ ներկայիս «Չելսին» գոյություն չէր ունենա
Իմ գլխավորությամբ «Չելսին» առանց ներդրումների կարողացավ դուրս գալ Չեմպիոնների լիգա, հայտարարել է «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին՝ խոսելով ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի՝ Լոնդոնի «Չելսին» ձեռք բերելու պատճառների, ինչպես նաեւ այդ գործում իր ունեցած ավանդի մասին։

«Եթե դա տեղի չունենար, Ռոման Աբրամովիչը գումարներ չէր ծախսի այս թիմի վրա, եւ ներկայիս «Չելսին» չէր լինի։ Այդ պատճառով իմ փոքրիկ ավանդն ունեմ այս գործում։

Ինչ վերաբերում է «Մոնակոյին», ապա այն ցանկանում է թիմ կառուցել զրոյից՝ երկրորդ լիգայից։ Այդպես է եղել նաեւ «Յուվենտուսի» հետ»,- Ռանյերիի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնության չորս տուրից հետո «Մոնակոն» ունի 10 միավոր եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
2 Admin(Խամես)  
1
chisht es

1 GorMonaco  
0
Du hianali marzich es applause

Մոնակոյի առաջին հայկական ֆան կայք
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս հղումը wwww.Monaco.do.am-ին պարտադիր է:
 Ազատ է! Ազատ է!