Вверх
16:03
Ռոնալդու. Առաջ, Ֆալկաո
Ռոնալդու. Առաջ, Ֆալկաո
Ֆալկաոյին մաղթում եմ այնքան ուժ եւ կամք, որ նա կարողանա շուտափույթ ապաքինվել. ֆուտբոլը կարիք ունի նման խաղացողի, ասել է Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ 28-ամյա պորտուգալացին շուտափույթ ապաքինում է մաղթել «Մոնակոյի» կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյին, ով ծնկի խաչաձեւ կապանների կտրվածք է ստացել եւ կարող է բաց թողնել 2014թ. աշխարհի առաջնությունը։

«Աշխարհի առաջնությունը եւ Կոլումբիայի հավաքականը սպասում են նրան։ Հույս ունեմ, որ նա շուտով կապաքինվի եւ կվերադառնա խաղադաշտ։ Հենց դա ենք ամենից շատ ցանկանում։ Առաջ, Ֆալկաո»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է A Bola-ն։

Հիշեցնենք, որ 27-ամյա Ֆալկաոն 2011-ից 2013-ը հանդես է եկել Մադրիդի «Աթլետիկոյի» կազմում։
Մոնակոյի առաջին հայկական ֆան կայք
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս հղումը wwww.Monaco.do.am-ին պարտադիր է:
 Ազատ է! Ազատ է!