Вверх
12:03
Սերխիո Ռոմերոն պատրաստ է հեռանալ «Մոնակոյից»
Սերխիո Ռոմերոն պատրաստ է հեռանալ «Մոնակոյից»
Արգենտինայի հավաքականի դարպասապահ Սերխիո Ռոմերոն, ով չի կարողանում տեղ զբաղեցնել «Մոնակոյի» կազմում, չի բացառել, որ հունվարին կարող է հեռանալ ակումբից:

- Բարդ իրավիճակ է: Թիմի գործերը լավ են, ու ես դեռ հնարավորություն չունեմ մեկնարկային կազմում խաղալու: Խոսել եմ Ռանիերիի հետ, նա ասել է, որ ինձ խաղաժամանակ կտրամադրի գավաթի խաղարկությունում:

Սակայն ես ոչինչ չեմ բացառում: Հասկանում եմ, որ ինձ համար կարևոր է մշտապես խաղալ, այդ պատճառով հնարավոր է տեղափոխվեմ մեկ այլ ակումբ: Պետք է ամեն ինչ անեմ աշխարհի առաջնությանը լավ մարզավիճակում մոտենալու համար,- հայտարարել է դարպասապահը:
Մոնակոյի առաջին հայկական ֆան կայք
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս հղումը wwww.Monaco.do.am-ին պարտադիր է:
 Ազատ է! Ազատ է!